Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ավարտին են մոտենում համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները

27.04.2023

Ապրիլի 29-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ՝ ապրիլի 27-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում հրավիրվեց հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին շաբաթօրյակի նախապատրաստական, կազմակերպչական եւ անցկացման աշխատանքներին վերաբերող հարցեր։
Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքների պատասխանատուները՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզի համայնքապետարաններից, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից, «Սևան» Ազգային պարկից։ Հանդիպումը վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, համապետական շաբաթօրյակի Գեղարքունիքի մարզի պատասխանատու ՌուբիկՆավոյանը։
Խորհրդակցության ընթացքում ներկաներն ըստ ոլորտների ստացան հանձարարականներ՝ Գեղարքունիքի մարզում կազմակերպվելիք համապետական շաբաթօրյակի աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Առաջարկվեց՝ սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքում մեծ ուշադրություն դարձնել հատկապես ճանապարհամերձ հատվածների, հուշարձանների և պատմամշակութային տարածքների մաքրմանը, աղբավայրերի փակման աշխատանքների կազմակերպմանը, հրդեհային իրավիճակների առաջացումը կանխելուն։
Շաբաթօրյակի պատասխանատուները զեկուցեցին իրենց համակարգման ոլորտներում իրականացված նախապատրաստական աշխատանքների մասին, նշելով, որ դրանք մոտենում են ավարտին, իսկ շաբաթօրյակը կընթանա ըստ քարտեզագրված պլանի և բարձր պատասխանատվությամբ։
Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավված են մարզային ենթակայության կրթական, առողջապահական, մշակութային հիմնարկները, համայնքապետարանները, բնակավայրերի վարչական կազմերը, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ստորաբաժանումները, հասարակական կազմակերպություններ, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններ, մասնավոր կառույցներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52