Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն

26.04.2023

Ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Քաղաքացիները մարզպետին դիմեցին առողջապահական, բնակարանի վերանորոգման և դրամական օգնության խնդիրներով։
Դրամական օգնության հարցով դիմածների խնդրանքը մարզպետի կողմից բավարարվեց, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանը կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։
Կարեն Սարգսյանն իր լիազորությունների շրջանակներում որոշակի աջակցություն խոստացավ նաև առողջապահական խնդիրներով դիմած քաղաքացիներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52