Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեցին դպրոցների միջև 2023 թվականին անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումները

25.04.2023

«Սպորտլանդիա» մարզական միջոցառումը անցկացվեց երկու տարիքային խմբերով` 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների միջև` 4 փուլով: Սպորտլանդիայի ներդպրոցական փուլն անցկացվեց 2023 թվականի փետրվար-մարտ ամիսներին, որտեղ ձևավորվեցին դպրոցական հավաքական թիմերը: Թիմի կազմում ընդգրկված էին 5 տղա և 5 աղջիկ։ Այս փուլում կազմակերպվեցին առանձին-առանձին մրցումներ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների միջև: 1-3-րդ դասարանցիների մրցումային ծրագրում էին խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, մրցումներ երկանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում վարժությունները, իսկ 4-6-րդ դասարանցիների ծրագրում երկանիվ հեծանիվով վարժության փոխարեն ընդգրկված էր խաղային փոխանցումավազք բասկետբոլի գնդակով վարժությունը: Մարտի 23-30-ը դպրոցական թիմերը մասնակցեցին համայնքային փուլի մրցումներին: Համայնքային փուլերում 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերը մասնակցեցին մարզային փուլերի մրցումներին:
1-3-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվեցին 2023 թվականի ապրիլի 13-ին Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում:
Ծավալված պայքարի արդյունքում առաջին տեղը գրավեց Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում էր Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում` Վերին Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի թիմը: 4-6-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվեցին ապրիլի 21-ին Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում: Արդյունքում հաղթող ճանաչվեց Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը: Երկրորդ տեղում էր Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդում` Սևանի Վ. Կարապետյանի անվան N 3 հիմնական դպրոցի թիմը: Մարզային փուլում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերին ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվեցին հավաստագրեր և գավաթներ:

Սպորտլանդիայի եզրափակիչ մրցումներում Գեղարքունիքի մարզը կներկայացնեն` 1-3-րդ դասարանցիների մրցապայքարում Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի, իսկ 4-6-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 10:31:42