Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց սրբադասված նահատակների հիշատակին

24.04.2023

Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի ղեկավար կազմը, հայ առաքելական եկեղեցու Գեղարքույնաց թեմի հոգևոր դասը ծաղիկներ խոնարհեցին Գավառ քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակն հավերժացնող հուշաքարին:
Ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ, մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ և աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ:

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մոմավառություն, մատուցվեց Սրբերի բարեխոսության կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի: Բարեխոսության կարգից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդը ոգեկոչման և ազգային միաբանության խոսքով դիմեց ներկաներին։
Սրբադասված նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց նաև մարզի այլ համայնքներում և բնակավայրերում։ Մարզի կրթամշակութային հաստատություններում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52