Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ խոնարհեցին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր համայն հայությունը ոգեկոչում և իր խոնարհումն է բերում Հայոց ցեղասպանության միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ծանրագույն ողբերգություն էր ոչ միայն ցեղասպանությունը վերապրածների, այլև հայ ժողովրդի բոլոր հատվածների համար: Ցեղասպանությունը փոխեց մեր ժողովրդի ճակատագիրը և ստիպեց մեզ բազմաթիվ զրկանքներ ու տառապանքներ տեսնել հետագայում:
Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի ոգեկոչման կապակցությամբ այս օրերին կանգնեցին հայ ժողովրդի կողքին:
Դատապարտելով ցեղասպանությունը` մենք միասնականությամբ և համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը:
Հայոց պետականության հզորացումն է երաշխիքը ոչ միայն հետագա հնարավոր արհավիրքները կանխելու, այլև ժամանակի ընթացքում վերականգնելու պատմական արդարությունը:
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին, որպես ցեղասպանություն վերապրած և վերածնված ժողովուրդ՝ այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք համախմբվել, միասին առաջ շարժվել ու զարգացնել մեր հայրենիքը:
Հավերժ խոնարհում Հայոց մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին և փառք հայ ժողովրդին».
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52