Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզի միջև ստորագրվեց 2023-2027թթ.-ի համագործակցության նոր պայմանագիրը

22.04.2023

2023 թվականի  ապրիլի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, ընդունեց Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեին:
Կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցության 2023-2027 թթ.-ի պայմանագրի կետերը՝ վերահստատելով, որ ցանկանում են երկխոսության և փորձի փոխանակման հիման վրա սերտորեն համագործակցել՝ սոցիալական, տնտեսական և մշակութային կայուն զարգացմանը նպաստելու համար: Սույն պայմանագրում ամրագրված համագործակցության առանցքները վերաբերում են Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջև ինստիտուցոնալ փորձի փոխանակմանը, Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտի որակական բարելավմանը և բուժօգնության հասանելիությանը, Գեղարքունիքի մարզում տուրիզմի կայուն զարգացման գործոնի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ֆրանսերենի ուսուցմանը և ֆրանսախոսության զարգացմանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի համայնքներոմ մշակութային միջոցառումների իրականացմանը։
Կողմերը հավաստեցին, որ ցանկացած այլ բնագավառ, որը կարող է հետագայում համագործակցության ծրագրում ներառվելու հավանականություն ունենալ, առանձին կքննարկվի պայմանագիրը ստորագրողների կողմից։ Համագործակցությունը կիրականացվի երկրներից յուրաքանչյուրում գործող օրենքներին համապատասխան:
Քննարկումից հետ ստորագրվեց 2023-2027թթ. համագործակցության նոր պայմանագիրը՝ Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզի միջև: Այնուհետև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեն փոխանակվեցին հուշամեդալներով և հուշանվերներով։
Հավելենք, որ սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման և երկու երկրների կողմից վերջինիս վավերացման պահից և կգործի մինչև 2027 թ.-ի դեկտեմբերի 31-ը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52