Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի պատվիրակությունը ժամանել է Գեղարքունիքի մարզ

22.04.2023

Ապրիլի 21-ին Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում՝ Գեղարքունիքի մարզ էին ժամանել Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեն և նրա գլխավորած պատվիրակությունը:
Հյուրերը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ ներկա գտնվեցին Գանձակի բուժամբուլատորիայի վերանորոգված շենքի բացման արարողությանը, ինչպես նաև այցելեցին Կարմիրգյուղի բուժամբուլատորիա:
Հիշեցնենք, որ դեպարտամենտի առողջապահական առանցքային ծրագրերի շրջանակներում «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրով՝ որի պատասխանատուն է Ժան-Կլոդ Ռոսսեն, 2020-2021 թթ.-ի ընթացքում իրականացվել էին Կարմիրգյուղի և Գանձակի բժշկական ամբուլատորիանների մասնակի վերանորոգման աշխատանքներ։
Իսկ 2021-2022 թթ.-ի ընթացքում հիմնովին վերանորոգվել է Գանձակ գյուղի բուժամբուլատորիայի շենքը, կատարվել է ներսի կոսմետիկ վերանորոգում, փոխվել են պատուհանները և տեղադրվել է ջեռուցման համակարգ:
Նույն ծրագրի շրջանակներում՝ 2022-2023 թթ.-ի ընթացքում ամբողջությամբ վերանորոգվել է նաև Կարմիրգյուղի բուժամբուլատորիայի սանհանգույցը, իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, փոխվել են պատուհանները և տեղադրվել է ջեռուցման համակարգ:
Իզերի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելեցին նաև Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, որտեղ մշակութային առանցքի ծրագրերի շրջանակներում ցուցադրվեցին ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից ֆրանկոֆոն երեխաների նկարները։
Հյուրերի այցը եզրափակվեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում։ Իզերի դեպարտամենտի կողմից իրականացվող ֆրանսախոսություն առանցքի ծրագրերի շրջանակներում 2023 թ.-ից մեկնարկել են թանգարանի ցուցանմուշների թարգմանության աշխատանքները։ Այս պահի դրությամբ թանգարանի չորս սրահների շուրջ 300 ցուցանմուշների թարգմանություններն արդեն ներկայացվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով։
Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում կողմերի միջև հանդիպումները կշարունակվեն առաջիկա օրերի ընթացքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 11:28:43