Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հարկ վճարողի օրվա առթիվ

19.04.2023

Հարգելի հայրենակիցներ 1992 թվականի ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով մեր երկրում ձևավորվել են հարկային համակարգը, դրա սկզբունքները, հարկային պետական մարմին - հարկ վճարող հարաբերությունները:
Իսկ 2021 թվականին որոշում է ընդունվել՝ ապրիլի 19-ը որպես Հարկ վճարողի օր սահմանելու մասին:
Դժվար է պատկերացնել պետության գործունեությունը առանց հարկային քաղաքականության հայեցակարգի ներդրման և իրականացման, առանց հարկատուների քաղաքացիական պարտքի հստակ ու անթերի գիտակցման և կատարման։
Հայաստանի Հանրապետությունում 1992 թվականից ի վեր զարգացել և կատարելագործվել է ինչպես հարկային օրենսդրությունը, այնպես էլ՝ հարկային համակարգը և հարկային մարմին-հարկատու փոխհարաբերությունները, որոնք և նպատակաուղղվել են մեր երկրի կենսագործունեության ապահովմանը և զարգացմանը, սոցիալ-տնտեսական, անվտանգային, այլ կարևոր ու առաջնահերթ խնդիրների լուծմանը։
Համոզված եմ, որ բոլորս հարկ վճարելը համարում ենք մեր սահմանադրական պարտքը, դրա մեջ տեսնում ընդգծված հոգատարություն և հայրենասիրություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման ու հզորացման, համայնքների և ընտանիքների բարօրության։
Ուզում եմ նաև շեշտել, որ վերջին տարիներին նկատելի առաջընթաց է գրանցվել հարկ վճարողների և հարկային մարմնի միջև կառուցողական երկխոսության հաստատման, հարկային կարգապահության բարձրացման և հարկ վճարելու մշակույթի արմատավորման ուղղություններում:
Եվ դժվար չէ ըմբռնել, որ մեր երկրի ապագան, նրա զարգացումն ու հզորացումը կախված են բոլոր հարկատուներից անխտիր։
Թույլ տվեք շնորհավորել բոլորիս Հարկ վճարողի օրվա առթիվ, մաղթել խաղաղ ու ստեղծագործ հայրենիք, աշխատանքային անսպառ եռանդ, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:
Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52