Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

19.04.2023

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լուսավորության ցանց է կառուցվել կենտրոնական փողոցում եւ Պանթեոնում, արդիականացվել է գործող նախկին լուսավորության ցանցը:
 Լուսավորության ցանցի կառուցման եւ գործող նախկին ցանցի արդիականացման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 22 միլիոն 624 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից եւ ավարտվել 2023 թվականի մարտ ամսին։
Ծրագրի իրականացման արդյունքում տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 132 լուսատու։
Նորատուսի լուսավորության ցանցն արդեն հանձնվել է շահագործման։
 2023 թվականի ապրիլ ամսից Նորատուս գյուղի «Բանջարանոց» կոչվող թաղամասում, ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագերի շրջանակներում կառուցվում է խաղահրապարակ։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 20 միլիոն 222 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա նոյեմբեր ամսին։ Խաղահրապարակը, որը զբաղեցնելու է շուրջ 800 քառակուսի մետր տարածք, կունենա մանկական խաղարաններ, զրուցարան-տաղավարներ, լուսավորության ցանց, ցայտաղբյուր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52