Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

17.04.2023

Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց հերթական խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Ներկայացվեց վերլուծական տեղեկատվություն համայնքների ղեկավարների կողմից ապառքների գանձման աշխատանքների և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական օբյեկտներում հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Ներկայացվեց վերլուծություն 2023 թ. -ին հաստատված սուբվենցիոն ծրագրերի և դրանց համար հայտարարված մրցույթների թվերի մասին. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված 10 ծրագրերից 5-ի մրցույթները հայտարարված են, իսկ մնացած 5-ը՝ ընթացքի մեջ են:
Ճամբարակ համայնքին առաջարկվել է համայնքի բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի և կապտաժների կառուցման, քլորացման աշխատանքները ներառել համայնքի կողմից 2024 թ. -ի սուբվենցիոն ծրագրում:
Միջպետական և հանրապետական ավտոճանապարհների եզրերին տեղակայված գովազդային վահանակների վերաբերյալ իրականացվել է գույքագրում:
Արդյունքնում արձանագրվել է 195 գովազդային վահանակ՝ 43-ը օրինական, իսկ 152-ը անօրինական:
Խորհրդակցության ընթացքում հանձնարարվեց՝
Ճանապարհների եզրերին տեղակայված գովազդային վահանակները 1 ամսվա ընթացքում չօրինականացնելու դեպքում ապամոնտաժել:
Համայնքապետարանների ներկայացուցիչների հետ վերլուծել ապառքների գանձման հետ կապված գործընթացը՝ հետագա ռիսկերից խուսափելու համար:
Համապատասխան մասնագետների խումբ գործուղել համայնքներ` շինթույլտվությունները ստուգելու, վերահսկելու և արձանագրություններ կազմելու նպատակով:
Քննարկեվեցին այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52