Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ջիլ գյուղի դպրոցում անցկացվեց ուսումնավարժական պարապմունք

14.04.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ջիլ գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվեց ուսումնավարժական պարապմունք՝ «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը եւ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով։
Ուսումնավարժական պարապմունքը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը ։
Ուսումնավարժական պարապմունքին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՆԳՆ նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պատասխանատու աշխատակիցներ, Ջիլի միջնակարգ դպրոցի ուսուցիչներ եւ աշակերտներ ։
Ուսումնական վարժանքը բաղկացած էր երկու մասից` սեմինար պարապմունքից եւ գործնական վարժանքից ։
«Ազդարարում, տարհանում, պատսպարում եւ համայնքային խոցելիությունը քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից» թեմայով դասախոսություն կարդաց ՀՀ ՆԳ նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը։
Խոսվեց նաեւ հակահրդեհային միջոցառումների իրականացման, երկրաշարժից պաշտպանվելու հետ կապված թեմաների մասին։
Գսրծնական վարժանքի շրջանակներում Ջիլ գյուղում փորձարկվեց ազդարաման համակարգ, որի ընթացքում Ջիլի միջնակարգ դպրոցի աշակերտները փորձնական պատսպարում իրականացրին նախատեսված թաքստոցում։
Միջացառման շրջանակներում Ջիլում գործարկվեց հերթական շչակը, որը միացվում է Ճամբարակ համայնքի ազդարարման ընդհանուր համակարգին։
ՀՀ ՆԳ Նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական ծատռայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալի հավաստմամբ՝ նման բովանդակության ուսումնավարժական պարապմունքներ առաջիկայում կկայանան Գեղարքունիքի մարզի սահմանամերձ մյուս բնակավայրերում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52