Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դասընթացի մասնակցության հրավեր

11.04.2023

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իրականացնում է «Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպում` ՀՀ մարզերում արկածային զբոսաշրջություն իրականացնողների համար» ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:
Ծրագիրը պարունակում է տեսական և գործնական դասընթացներ, իսկ մասնակցությունն անվճար է:
Ծրագրին կարող են դիմել այն անձինք, ովքեր ոլորտային գործունեություն են ծավալում կամ ցանկանում են ոլորտ մուտք գործել:
Դասընթացի թեմաները ներառում են.
● արկածային զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները,
● ոլորտի միջազգային և հայաստանյան փորձառությունը,
● արկածային զբոսաշրջության տեսարժան վայրեր,
● երթուղիների և փաթեթների կազմում,
● խմբերի կառավարում:

Մասնակիցները հնարավորություն կունենան.
● ձեռք բերելու ոլորտային գիտելիքներ և հմտություններ,
● ամրապնդելու գիտելիքները՝ պրակտիկ այցելությունների և աշխատանքների միջոցով,
● ստեղծելու նոր ծանոթություններ և կապեր,
● կիսելու իրենց փորձառությունը,
● կառուցելու համագործակցության նոր ուղիներ:

 

Դիմելու վերջնաժամկետ՝ 12.04.2023թ
Գրանցման հղում՝ https://forms.gle/4aFEf9SPJRUxi39g9
Դասընթացի տևողությունը՝ մեկ ամիս։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 15:29:57