Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերը կրկին մեկնարկում են

11.04.2023

+1000 փեթակ Հայաստանի համայնքներին
«HONEY-MONEY» նախագիծն այս անգամ Գեղարքունիքի մարզի՝ Սոթք, Կութ, Ազատ և Նորաբակ բնակավայրերում մեկնարկում է «HONEY-MONEY» նախագիծը, որին կարող են մասնակցել վերընշված բնակավայրերի 18-50 տարեկան կանայք։
Նախագծի շրջանակներում կիրականացվի երկօրյա վերապատրաստման դասընթացներ, որի ավարտից հետո մասնակիցները կհանձնեն քննություն, և առավել բարձր միավոր հավաքած մասնակիցները կընտրվեն հաջորդ փուլ, որտեղ կիրականացվի կարիքների գնահատում, և համապատասխանելուց հետո սահմանված ժամանակացույցով կտրամադրվեն ժամանակակից դադան տեսակի պոլիուրեթանային փեթակներ։
Ծրագրին կարող են մասնակցել նաև 18-50 տարեկան Honey-Money նախագծի նախկին շահառու կանայք։
Մեղվափեթակները կտրամադրվեն հավասարապես, յուրաքանչյուրին՝ 2 մեղվափեթակ։
Դասընթացը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 25-26-ը, Վարդենիսի համայնքապետարանի դահլիճում, ժամը՝ 11։00-ին։
Դասընթացներին մասնակցել կարող եք զանգահարելով 041 24 00 18 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:
Եթե չեք հասցրել նախապես գրանցվել, ապա կարող եք գրանցվել դասընթացի օրը, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Հիշեցնենք, որ «HONEY-MONEY» նախագիծը միտված է համայնքներում գործող տնտեսությունների աջակցությանը և աղքատության նվազեցմանը տնտեսական ակտիվության խթանման միջոցով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52