Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայրավանք և Բերդկունք գյուղերում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի մրցույթը ավարտվել է

10.04.2023

Ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց հերթական խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Հայրավանք և Բերդկունք գյուղերում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի մրցույթը ավարտվել է, իսկ մնացած ծրագրերը դեռևս գտնվում են մրցութային փուլում:

Ավարտվել է Գավառ համայնքի վարչական տարածքում ճանապարհային նշաններով կահավորելու և գծանշելու ենթակա համայնքային ավտոճանապարհների հատվածների գույքագրման գործընթացը:

Մարզում ուժեղ քամիների հետևանքով վնասված Ծովագյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքների 80 %-ը ավարտվել Է։

Ապրիլի 10-ին ՀՀ կառավարության կողմից ֆինանսական աջակցություն կստանան Ճամբարակի, իսկ մինչև շաբաթվա վերջ՝ Գավառի և Վարդենիսի այն շահառուները, որոնց ցանքատարածությունները մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների կողմից ենթարկվել են մոնիտորինգի։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչների հանդիպումները մարզային ենթակայության դպրոցների 11-րդ և 12-րդ դասարաների աշակերտների հետ ավարտվել են: Հրավիրվել են շուրջ 1500 աշակերտներ, որոնցից 25-ը արդեն այս տարվա դիմորդներ են:

Ներկայացվեց 2022 և 2023 թթ-ի առաջին եռամսյակում մարզի համայնքների ղեկավարների կողմից տրված շինթույլտվությունները՝ 2022 թ.- երեք տասնյակից ավել, 2023թ.- 6 տասնյակից ավել:
Քննարկվեցին այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք մարզի համայնքի կողմից նախատեսվել էին, սակայն 2023թ-ին չներկայացվեցին, և այն ծրագրերը, որոնք չեն ներկայացվելու 2024թ-ին:
Ներկայացվեց զեկույց մարզի Ճամբարակ համայնքի բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը մաքրելու ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։

Կարեն Սարգսյանը խորհրդակցության ընթացքում հանձնարարեց՝

Առանձնացնել 2018 թ-ից սուբվենցիոն ծրագրերով արդեն հիմնանորոգված և հիմնանորոգման փուլում գտնվող մանկապարտեզների ցանկը։


Հրավիրել ընդերքի և քաղաքաշինության տեսչություններին՝ խորը մասնագիտական հարցերի շուրջ քննարկումներ իրականացնելու համար:

Տեղեկանալ, թե Աղբերք և Ջիլ բնակավայրերի մարզային նշանակության ճանապարհային նախագիծը ձեռք բերելու համար ինչպիսի տեխնիկական առաջադրանք է ներկայացրել Ճամբարակ համայնքը:

2024 թվականի սուբվենցիոն ծրագրերով՝ Ճամբարակ համայնքին առաջարկել բնակավայրերում կառուցել նոր խմելու ջրի կապտաժներ և քլորակայաններ, կամ վերանորոգել հները:
Քննարկվեցին նաև այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52