Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հայաստան աշխարհի վրա թող սփռվի Հարության հրաշափառ լույսը» Կարեն Սարգսյան

08.04.2023

Ապրիլի 8-ին Գեղարքունյաց թեմի Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի և աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի, մասնակցեցի մատուցված Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագին, որով և սկսվեց զատկական տոնակատարությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ
Հայ Առաքելական եկեղեցին, համայն հայությունը նշում է Սուրբ Զատկի կամ Սուրբ Հարության տոնը, որը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ և ամենասիրված տոներից մեկն է։
Սկզբնավորվելով հազարամյակների խորքից` այն հայ ժողովրդին համախմբել է հայրենի հավատի, ազգասիրական, մարդասիրական ու բնապաշտական գաղափարների շուրջ, դարձել հայ կյանքի, պատմության ու մշակույթի անբաժան մասը։
Եվ համազգային այս Սուրբ տոնի օրը սրտանց աղոթում ենք մեր ընտանիքների, հարազատների, մեր երկրի ու ժողովրդի խաղաղության և բարօրության համար։
Թող Արարչի կամքով զորանա մեր հայրենիքը, թող ամոքվեն պատերազմից մեզ հասցված վերքերը, և Հայաստան աշխարհի վրա սփռվի Հարության հրաշափառ լույսը։
Աստված թող լինի մեր ժողովրդին փրկիչ և պահապան։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 11:28:43