Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

07.04.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականին կառուցվել է փողոցային լուսավորության ցանց՝ 2300 գծամետր երկարությամբ եւ ԼԵԴ համակարգով աշխատող 66 լուսատուների տեղադրմամբ։
Գետիկի փողոցային լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 10,6 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Գետիկ բնակավայրը գիշերային ժամերին լուսավորվում է գրեթե ամբողջությամբ։
2023 թվականի մարտ ամսվա դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52