Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի դպրոցում անցկացվեց ուսումնավարժական պարապմունք

07.04.2023

Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվեց ուսումնավարժական պարապմունք «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը եւ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով։
Ուսումնական վարժանքը բաղկացած էր երկու մասից` սեմինար պարապմունքից եւ գործնական վարժանքից։
Պարապմունքը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։
Ուսումնավարժական պարապմունքին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Ճամբարակի համայնքապետարանի, ՀՀ ՆԳՆ նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պատասխանատու աշխատակիցներ, Արտանիշի միջնակարգ դպրոցի ուսուցիչներ եւ աշակերտներ։
«Ազդարարում, տարհանում, պատսպարում եւ համայնքային խոցելիությունը քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից» թեմայով դասախոսություն կարդաց ՀՀ ՆԳ նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը։
Խոսվեց նաեւ հակահրդեհային միջոցառումների իրականացման հետ կապված թեմաների մասին։
«Տարհանում և պատստպարում» թեմայով գործնական վարժանքի ընթացքում գործարկվեց էլեկտրական շչակ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52