Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Կազմակերպվեց հանրային քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի 2024-2026թթ.-ի միջնաժամկետ ծախսային ծրագրերի վերաբերյալ»

07.04.2023

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» ՀՀ Վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի N 86-Ա որոշման 21-րդ կետից բխող հանձնարարականը, ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կազմակերպվեց հանրային քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի 2024 թվականի բյուջետային հայտի և 2024-2026թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի՝ ներառյալ 2023 թվականի հաստատված ՀՀ պետական բյուջեի նկատմամբ համամասնությունը, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ:
Քննարկումն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Քննարկմանը մասնակցեցին մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը հանգամանալից ներկայացրեց միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառված ոլորտներն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների:
Անդրադարձավ նաև 2023 թվականի հաստատված բյուջեին և 2024 թվականի հայտի տարբերությանը՝ 2023 թվականի հաստատվածի նկատմամբ, և հայտի տարբերությանը՝ 2022 թվականի փաստացի կատարողականի նկատմամբ:
Զեկույցից հետո ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված հարցերին:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2024-2026թթ.-ի միջնաժամկետ ծախսային ծրագրերի փաթեթը հրապարակված է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում՝ http://gegharkunik.mtad.am/sss/ հղումով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52