Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումները կայացան Մարտունիում, Գավառում և Սևանում

07.04.2023

Գեղարքունիքի մարզում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի հանդիպումները մարզի ուսումնական հաստատությունների 12-րդ դասարանների աշակերտների հետ:
Ապրիլի 7-ին հանդիպումները կայացան Մարտունիում, Գավառում և Սևանում։ Ըստ համայնքների՝ Մարտունուց հանդիպմանը մասնակցում էին շուրջ 500, Գավառից՝ շուրջ 350 և Սևանից՝ շուրջ 200 12-րդ դասարանի աշակերտներ, ինչպես նաև դպրոցների տնօրեններ և զինղեկներ։
Նշված հանդիպման նպատակը նույնն էր․ պատանիների մոտ խթանել հետաքրքրությունը ռազմական մասնագիտության նկատմամբ, բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին:
Գնդապետ Երոյանը հանդիպումների մասնակիցներին ներկայացրեց համալսարանի ընդունելության նոր կարգը, ուսումնական ծրագրի բարեփոխումները, խոսվեց նաև այն առավելությունների մասին, որոնք նախատեսված են համալսարանի կուրսանտների և նրանց ընտանիքի անդամների համար:
Հանդիպումների ավարտին գնդապետը պատասխանեց շրջանավարտներին հետաքրքրող հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 15:29:57