Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հայ կնոջ համար ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը». Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան

07.04.2023

Սիրելի՛ մայրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Հայ կնոջ համար ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը, ուստի միայն մեր երկրում նշվող այս տոնը մեր մայրերին ու կանանց մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերն ուղղելու ևս մեկ հրաշալի առիթ է:
Հայերիս համար դարեր ի վեր կնոջ ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը, որի հանդեպ խոնարհումը վերածվել է պաշտամունքի: Ու բնավ զարմանալի չէ, որ մայրության տոնը մենք նշում ենք Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման օրը:
Հազարամյակների մեր պատմության բոլոր վճռորոշ պահերին հայ կինն ապացուցել է, որ իր փխրուն ուսերին կարող է տանել բոլոր դժվարություններն ու ամենածանր պահերին սատար կանգնել ամուսնուն, հորը, եղբորն ու որդուն:
Այսօր առանձնահատուկ շնորհավորում եմ այն մայրերին, որոնց որդիները հսկում և անառիկ են պահում մեր երկրի սահմանները, նաև գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջև, որոնց որդիներն անմահացան:
Փորձության պահին մենք աներեր ենք և անպարտ` շնորհիվ մեր պաշտելի մայրերի և նրանց պատվի համար մարտի ելնող քաջերի:
Սիրելի մայրեր, քույրեր և կանայք, մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ, քաջառողջություն եմ մաղթում ձեզ և թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքն ու պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը ուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52