Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

06.04.2023

 ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականին Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Նորաշեն բնակավայրում ասֆալտապատմամբ եւ ջրահեռացման համակարգի տեղադրմամբ հիմնանորոգվել է 4-րդ փողոցը։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 20 միլիոն 452 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Նորաշենի 4-րդ փողոցն ասֆալտապատվել է 110 գծամետր երկարությամբ եւ 1057 քառակուսի մետր մակերեսով, ճանապարհի ասֆալտատապ հատվածում տեղադրվել է ջրահեռացման համակարգ։
Ծրագիրն ավարտվել է 2022 թվականի նոյեմբերին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52