Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

05.04.2023

Ապրիլի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Դրամական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց 6 քաղաքացի, որոնցից 2-ը զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ էին, իսկ աշխատանքի տեղավորման, բնակարանի և հողատարածքի սեփականաշնորհման, մշակութային միջոցառման աջակցության համար՝ մեկական քաղաքացի, Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ շահագործված անձնական ավտոմեքենաներում ի հայտ եկած անսարքությունները վերացնելու նպատակով աջակցություն ստանալու համար՝ 3 քաղաքացի։
Բոլոր դիմումների պատասխանները կտրվեն սահմանված կարգով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52