Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

03.04.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է 11-րդ փողոցը, գազիֆիկացվել են 4-րդ, 38-րդ, 39-րդ եւ 40-րդ փողոցները, կառուցվել է ոռոգման ջրատարի արտաքին ցանց, մեկնարկել են Բանավան թաղամասի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են ներհամայնքային փողոցների` տուֆ քարով սալարկման աշխատանքները:
 Վարդենիկի 11-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 100 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտվել նույն տարվա նոյեմբերին։
Ասֆալտապատվող ճանապարհի երկարությունը կազմում է 1100 գծամետր, մակերեսը՝ շուրջ 6 հազար քառակուսի մետր։
 Վարդենիկի ոռոգման ջրատարի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 114 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Կառուցվող ջրատարի երկարությունը կազմել է 2840 մետր։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Վարդենիկի տնտեսությունների մոտ 60 տոկոսին սնուցող ոռոգման ջրատարի հողե հունը փոխարինվել է երկաթբետոնյա վաքերով, ինչի շնորհիվ արդեն ոռոգման ջուրը 2023 թվականից կմատակարարվի անկորուստ եւ ժամանակին։
Վարդենիկի փողոցների գազիֆիկացման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն 960 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբեր ամսին եւ ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազից օգտվելու հնարավորություն են ստացել շուրջ 350 ընտանիք։
 Վարդենիկի Բանավան թաղամասի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 209 միլիոն 280 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբեր ամսից եւ կավարտվեն 2023 թվականի ընթացքում։ 2023 թվականի մարտի 10-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են մոտ 25 տոկոսով։
Վարդենիկի չորս փողոցների սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 284 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագիրը տեղափոխվել է 2021 թվականից, 2022 թվականի վերջի դրությամբ եւ սահմանված ժամկետներում չի հասցվել ավարտի։
Իրականացված անորակ աշխատանքների պատճառով նախկին շինարարի հետ խզվել է պայմանագիրը եւ հայտարարվել նոր մրցույթ։
Ծրագիրն այժմ գտնվում է մրցութային փուլում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52