Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը

02.04.2023

Սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 1-2-ը Չարենցավանում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը:
Մրցաշարին մասնակցել են կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում մարզային ընտրական փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները:
Նշենք՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլին մասնակցել է շուրջ 2070 մարդ։ Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից:
Մրցաշարի ընթացքում տարբեր տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակիչ փուլի հաղթողները, որոնց պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
Գեղարքունիքի մարզի թիմը մրցաշարին մասնակցել է լավագույն ձևով, որի արդյունքում 41-ից բարձր տարիքային խմբում, կանանց մրցապայքարում, Ճամբարակից Մարինե Մուրադյանը գրավել է 8-րդ տեղը և հայտնվել մրցանակային տասնյակում, արժանանալով դրամական մրցանակի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52