Նորություններ
Գեղարքունիքի մարզում ճանապարհներն անցանելի վիճակում են
31.03.2023
Գեղարքունիքի մարզում 2023 թվականի մարտի 31-ի առավոտվանից շարունակվում են ձյան տեղումները։
Մարզի միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ավտոճանապարհներին առայժմ ձնածածկույթ կամ մերկասառույց չի ձեւավորվել, ժամը 18-ի դրությամբ բոլոր ճանապարհները, այդ թվում եւ Վարդենյաց լեռնանցքը, բաց եւ երթեւեկելի են տրանսպորտային միջոցների համար։
Ձյան շերտը, 5-10 սանտիմետր հաստությամբ, առկա է ճանապարհների կողնակներում։
Ճանապարհաշինական կազմակերպությունները, ելնելով անհրաժեշտությունից, որոշակի հատվածներում իրականացնում են մաքրման եւ մշակման աշխատանքներ։