Նորություններ
Գեղարքունիքի մարզի ճանապարհները բաց եւ անցանելի են տրանսպորտային բոլոր միջոցների համար
31.03.2023
Մարտի 31-ի առավոտյան ժամերից Գեղարքունիքի մարզում, բացառությամբ Վարդենիսի տարածքի, սկսվել են ձյան տեղումները։ Ձյան շերտը մարզի միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհների կողնակներում կազմել է 5-10 սանտիմետր։
Ճանապարհաշինական կազմակերպությունները, ելնելով անհրաժեշտությունից, իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ։
Ժամը 11․30-ի դրությամբ մարզի ճանապարհները, այդ թվում եւ Վարդենյաց լեռնանցքը, բաց եւ անցանելի են տրանսպորտային բոլոր միջոցների համար։