Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է

30.03.2023

 Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։
Մարտի 30-ին առանձին շրջաններում, 31-ին և ապրիլի 1-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Մարտի 31-ի երեկոյան և ապրիլի 1-ին ծովի մակերևույթից հաշված 1200մ և ավելի բարձրություններում՝ ձյան տեսքով։
Մարտի 30-ի ցերեկը, մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, մարտի 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ։
Մարտի 30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, ապրիլի 2-ին՝ 15-18մ/վ արագությամբ: 

 

Ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, մարտի 31-ին և ապրիլի 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-6մ/վ, մարտի 31-ին, ապրիլի 2-ին, 5-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6, ապրիլի 2-ի ցերեկը և ապրիլի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52