Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Ճամբարակ համայնքում

29.03.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Մարտի 29-ին քաղաքացիների ընդունելություն կատարեցի Ճամբարակ համայնքում։
Ընդունելության եկած 39 քաղաքացիներից 23-ը դիմեցին դրամական աջակցության, 7-ը՝ պետպատվերի շրջանակներում բուժում կամ համապատասխան դեղորայք ստանալու, 9-ը՝ բազմաբնակարան շենքի ծխատարների կարգավորման, վառելիքի ձեռքբերման, ուսման վարձի փոխհատուցման, բնակարանի տանիքի նորոգման, հողամասի սեփականաշնորհման, վագոն-տնակի նորոգման, բնակարանի գազաֆիկացման, բնակարանի ձեռքբերման, կացարանի տրամադրման հետ կապված խնդիրներով։
Դրամական աջակցության համար դիմած քաղաքացիների խնդրանքը բավարարվեց տեղում, իսկ մնացած դիմումները գրանցվեցին եւ վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանը կտրվի անհրաժեշտ ուսումնասիրությունից հետո, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։
Համապատասխան ուսումնասիրությունից հետո Ճամբարակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ կանենք հնարավորը՝ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին լուծում տալու, նրանց օժանդակելու համար, որպեսզի կարողանան հաղթահարել առօրյա հոգսերն ու դժվարությունները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52