Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

28.03.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն 10 ծրագիր, որոնց արդյունքում ասֆալտապատվել են բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները, հիմնանորոգվել Գարեգին Նժդեհ-21 եւ Տիգրան Մեծ-4 բազմաբնակարան շենքերի տանիքները, Բաբաջանյան փողոցում իրականացվել են ասֆալտապատման, սալարկման եւ ջրահեռացման աշխատանքներ, կառուցվել է Նարեկացի փողոցը վերին Ճամբարակ թաղամասին կապող հետիոտնային ճանապարհ, հիմնանորոգվել է թիվ 5 մանկապարտեզի առաջին հարկը, լուսավորության ցանց է կառուցվել Ճամբարակ քաղաքի 7 փողոցներում, վերակառուցվել է Վերին Ճամբարակ թաղամասի խմելու ջրատարների ներքին եւ արտաքին ցանցերը, կառուցվել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր, բարեկարգվել քաղաքային կենտրոնական զբոսայգին։
Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի-21 եւ Տիգրան Մեծ-4 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 24 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է բազմաբնակարան շենքերի տանիքները 1600 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագիրն ավարտված է։
Ճամբարակի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 136 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը Ճամբարակի համայնքապետարանը։ Ասֆալտապատվել է բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները՝ 11 հազար 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից 9218 քառակուսի մետրը կազմում են բակային հատվածները, 2098 քառակուսի մետրը՝ մայթերը։ Ծրագրի իրականացման արդյունքում Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան 10 շենքերի շուրջ 320 ընտանիք արդեն օգտվում են բարեկարգ ու ասֆալտապատ բակային տարածքներից եւ մայթերից։ 2023 թվականի մարտի 10-ի դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։
Բաբաջանյան փողոցի սալարկման, գերեզմանոցի մուտքի ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 102 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում գերեզմանոց տանող ճանապարհն ասֆալտապատվել է 400 քառակուսի մետր մակերեսով, Բաբաջանյան փողոցում սալարկվել է 2500 քառակուսի մետր ճանապարհ, կառուցվել ջրահեռացման համակարգ։ Ծրագիրն այժմ գտնվում է ավարտական փուլում։
Նարեկացի փողոցը Վերին Ճամբարակ թաղամասին կապող հետիոտնային ճանապարհի սալարկման պայմանագրային արժեքը կազմել է 16 միլիոն 830 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատվել է 375 քառակուսի մետր, սալարկվել 300 քառակուս մետր մակերեսով հետիոտնային ճանապարհ։ Ծրագիրն այժմ գտնվում է ավարտական փուլում։
Ճամբարակի թիվ 5 մանկապարտեզի առաջին հարկի հիմնանորոգման, ցանկապատի կառուցման եւ տարածքի բարեկարգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 40 միլիոն դրամ, որի 80 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 20 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում կապիտալ նորոգման է ենթարկվել Ճամբարակ քաղաքի թիվ 5 մանկապարտեզի շենքի առաջին հարկը, տեղադրվել են նոր դռներ եւ պատուհաններ, կառուցվել է սանհանգույց եւ կոյուղու ցանց, ցանկապատ, բարեկարգվել է տարածքը, ասֆալտապատվել բակը։ Ծրագրի իրականացման արդյունքում մանկապարտեզի 70 սաների համար ստեղծվել են լավագույն եւ ժամանակակից պայմաններ։ Ծրագիրն այժմ գտնվում է ավարտական փուլում։
Ճամբարակ քաղաքի յոթ փողոցների եւ Թթուջուր բնակավայրի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 40 միլիոն 900 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 18 տոկոսը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, 12 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Ճամբարակի յոթ փողոցներում եւ Թթուջուր բնակավայրում կառուցվել է 9264 գծամետր ընդհանուր երկարության լուսավորության ցանց, տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 337 լուսատու։ 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։

Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի «Զնգզնգան աղբյուր» ջրատարի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 26 միլիոն 880 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 3865 գծամետր երկարության խմելու ջրատարի ներքին եւ արտաքին ցանց։
Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի խմելու ջրատարի ներքին եւ արտաքին ցանցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է 3050 գծամետր երկարության խմելու ջրատարի ներքին եւ արտաքին ցանց։
Ճամբարակում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրի կառուցման եւ «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 88 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
2023 թվականի մարտի 10-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտվել են մոտ 70 տոկոսով։
Ճամբարակ քաղաքի զբոսայգու բարեկարգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 6 միլիոն 800 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
2023 թվականի մարտի 1-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են մոտ 90 տոկոսի չափով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52