Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի խորհրդի առաջիկա նիստին կքննարկվեն նաև համայնքային այնպիսի խնդիրներ, որոնց կարգավորման հարցում բավարար տեղեկատվություն չի ներկայացվել

27.03.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Մարտի 27-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրի աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Հանձնարարեցի ստորաբաժանումների ղեկավարներին՝ 2023 թվականի մարտի 31-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստին ներկայացնել նախորդ և այս տարվա ընթացքում գրանցված այն խնդիրները, որոնց կարգավորման նպատակով համայնքապետարանների կողմից մարզպետի աշխատակազմ բավարար տեղեկատվություն չի ներկայացվել։
Անդրադառնալով մարզի համայնքներում և ճանապարհների եզրերին տեղակայված գովազդային վահանակների գույքագրմանը, հանձնարարեցի համայնքապետարաններից պահանջել լիարժեք տեղեկատվություն՝ իրենց համայնքների վարչական տարածքներում առկա գովազդային բոլոր տեսակի վահանակների գրանցման օրինականության վերաբերյալ, ինքնակամ տեղադրված վահանակները հետագայում ապամոնտաժելու կամ օրինականացնելու նպատակով։
Ներկայացվեց տեղեկատվություն 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի և ենթածրագրերի, համայնքների կողմից 2023 թվականին նախատեսված, սակայն չներկայացված ծրագրերի, դրանք 2024 թվականին ներկայացնելու կամ չներկայացնելու վերաբերյալ։ Հանձնարարեցի ևս մեկ անգամ վերանայել մարզի համայնքների կողմից միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացված ծրագրերն ու ենթածրագրերը և եթե առկա են շտկումներ, դրանք սեղմ ժամկետում իրականացնել՝ մրցույթների հայտարարման գործընթացը սկսելու համար։
Հանձնարարեցի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին՝ մինչև երաշխիքային ժամկետի ավարտը, տեղեկատվություն ներկայացնել 2022 թվականին ավարտված բոլոր սուբվենցիոն ծրագրերի մասին և միջոցներ ձեռնարկել առաջացած թերությունները վերացնելու ուղղությամբ։ Միաժամանակ հանձնարարեցի մարզպետի աշխատակազմ ներկայացնել մեկից ավելի տարիների համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի պայմանագրերի ծավալաթերթերը։
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև Գեղարքունիքի մարզին ռեանիմոբիլներ հատկացնելու ընթացքի, մարզի համայնքների սեփականություն հանդիսացող և մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից /ԲՄԿ-ների համար/ օգտագործվող տարածքների համար արդեն կնքված պայմանագրերի և ԲՄԿ-ներին տարածքներ տրամադրելու գործընթացի, 18 և բարձր տարիքի ազգաբնակչության առնվազն 70 տոկոսի մոտ կորոնավիրուսի տարածման դեմ 1-ին, 2-րդ և խթանիչ դեղաչափերով պատվաստումներն ապահովելու, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի, մարզի առողջապահական հիմնարկների պաշտոնական էջերում կարմրուկի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, Վարդենիս համայնքի տուժած բնակավայրերից տարահանված և մարզի համայնքների բնակավայրերում՝ մասնավորապես Վարդենիս համայնքի բնակավայրերում և այլ մարզերում ապաստանած, ինչպես նաև իրենց բնակավայրեր վերադարձած ընտանիքների և մարզի կամ այլ մարզերի բնակավայրերի դպրոցներ տեղափոխված աշակերտների շարժին վերաբերող հարցեր։
Հանձնարարեցի հետևողական աշխատանք տանել մարզի համայնքների ղեկավարների հետ՝ ավտոճանապարհների կողնակների մաքրման աշխատանքների կազմակերպման, ավտոմայրուղիների հարակից հատվածներում առկա աղբավայրերը փակելու, շրջակա միջավայրը սանիտարական տեսքի բերելու համար, ինչպես նաև մինչև շաբաթվա վերջ տեղեկատվություն ներկայացնել համայնքներում ճանապարհային նշաններով կահավորման և գծանշման ենթակա համայնքային ավտոճանապարհների գույքագրման գործընթացի վերաբերյալ:
Զեկուցվեց ուժեղ քամիների հետևանքով մարզի յոթ դպրոցների վնասված տանիքների վերանորոգման ընթացքի, մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների և պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վերանորոգվող կամ նոր կառուցվող շենքերի վերաբերյալ իրականացված դիտարկումների, մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում տարբեր ծրագրերի վերաբերյալ կատարված հրապարակումների վերաբերյալ։
Ներկայացվեց մարզային ենթակայության այն դպրոցների ցանկը, որոնք ցանկություն են հայտնել այցելելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան՝ պայմաններին ծանոթանալու համար։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ստացան այլ հանձնարարականներ ևս։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52