Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի հինգ դպրոցներում վերանորոգվել են քամուց վնասված տանիքները

27.03.2023

2023 թվականի մարտի 5-6-ին Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների հետևանքով մասնակիորեն վնասվել էին Ծովագյուղի, Սեմյոնովկայի, Գեղամավանի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի միջնակարգ և Վարդենիկի թիվ 2 հիմնական դպրոցների տանիքները։
Ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով մարտի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց էր կատարել նշված դպրոցներ, վնասված հատվածներում իրականացրել դիտարկումներ և հանձնարարել նշված տնօրեններին՝ հաշվարկել վնասների չափերը, ներկայացնել մարզպետարան՝ դրանց վերանորոգման նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով։
Իրականացված աշխատանքների արդյունքում՝ 2023 թվականի մարտի 27-ի դրությամբ արդեն վերանորոգվել են Սեմյոնովկայի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի միջնակարգ և Վարդենիկի թիվ 2 հիմնական դպրոցների վնասված տանիքները, Գեղամավանի միջնակարգ դպրոցի վնասված տանիքի վերանորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու օրերի ընթացքում, իսկ Ծովագյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման համար սույն թվականի մարտի 28-ին կհայտարարավի մրցույթ, որին կհաջորդեն շինարարական աշխատանքները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52