Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ

27.03.2023

Սիրելի հայրենակիցներ,
Թատրոնն արվեստի կարեւորագույն եւ սիրված ճյուղերից է, որը մարդկությանն ուղեկցել է հազարամյակների ընթացքում եւ այսօր էլ մնում է մեր կյանքի պահանջված ու գնահատված արժեքներից մեկը՝ սերունդներին դաստիարակելով համամարդկային, համազգային ու գեղագիտական գաղափարներով, մերձեցնելով տարբեր ազգերի մշակույթները։
Հայաստանում թատերական արվեստի զարգացմանը ծառայել են ինչպես արքունի, այնպես էլ ժողովրդական շրջիկ թատրոնները։ Ընդ որում, Արտաշատի թատրոնի գոյության մասին հիշատակություն կա հին հռոմեական պատմագրության մեջ, ըստ որի՝ այն գործել է Արտավազդ Երկրորդ թագավորի պալատում։
Մեր մարզում թատերական ավանդները սկզբնավորվել են Գավառ քաղաքում, ավելի քան մեկ դար առաջ, որոնք այժմ սիրով ու հաջողությամբ շարունակում են Գավառի Լ․Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները՝ հանդիսատեսին ներկայանալով բազմաբովանդակ ներկայացումներով ու հետաքրքիր ծրագրերով։
Այսօր հերթական և լավագույն առիթն է՝ շնորհավորելու եւ խրախուսելու մեր մարզի և Հայաստանում գործող բոլոր թատրոնների կոլեկտիվներին, նրանց վարչական եւ ստեղծագործական անձնակազմերին, ցանկանալով ստեղծագործական եռանդ, նորանոր հաջողություններ եւ ձեռքերումներ։
Թատրոնի միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ նաեւ թատերական գործիչներին եւ թատերասեր հասարակությանը, մաղթում քաջառողջություն, խաղաղ հայրենիք, բեմական հաճելի ու անկրկնելի ակնթարթներ։
Լավագույն ցանկություններով` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52