Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վահան գյուղի դպրոցում անցկացվեց ուսումնավարժական պարապմունք

24.03.2023

Մարտի 24-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվեց ուսումնավարժական պարապմունք «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը եւ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով։

Ուսումնական վարժանքը բաղկացած էր երկու մասից` սեմինար պարապմունքից եւ գործնական վարժանքից։Պարապմունքը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։
Ուսումնավարժական պարապմունքին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Ճամբարակի համայնքապետարանի, ՀՀ ՆԳՆ նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պատասխանատու աշխատակիցներ, Վահանի միջնակարգ դպրոցի ուսուցիչներ եւ աշակերտներ։
«Ազդարարում, տարհանում, պատսպարում եւ համայնքային խոցելիությունը քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից» թեմայով դասախոսություն կարդաց ՀՀ ՆԳ նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը։
Խոսվեց նաեւ հակահրդեհային միջոցառումների իրականացման հետ կապված թեմաների մասին։
Գործնական վարժանքի շրջանակներում փորձարկվեց ազդարարման համակարգ։
Միջոցառման ակտիվ մասնակիցները խրախուսվեցին։

ՀՀ ՆԳ Նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ նման բովանդակության ուսումնավարժական հավաքներ առաջիկայում կանցկացվեն նաև Գեղարքունիքի մարզի սահմանամերձ մյուս բնակավայրերում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52