Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

24.03.2023

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Լճաշեն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են թիվ 2, թիվ 23 փողոցները եւ առաջին փողոցի մի հատված, 6,6 կիլոմետր երկարության լուսավորության ցանց է կառուցվել 15 փողոցներում եւ նրբանցքներում։
Լճաշենի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 134 միլիոն 633 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է 9816 քառակուսի մետր մակերեսով ներհամայնքային ճանապարհ։
ճաշենի փողոցային լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 26 միլիոն 572 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Լճաշենի 15 փողոցներում եւ նրբանցքներում տեղադրվել է 208 լուսատու։
Լճաշենի փողոցային լուսավորության ցանցը շահագործվել է նախորդ տարվա դեկտեմբերից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52