Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքներ տանել, որպեսզի մինչև տարեվերջ Գեղարքունիքի մարզում վառարաններով ջեռուցվող դպրոցներ չլինեն

21.03.2023

Մարտի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրի աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Հանձնարարեցի տեղեկատվություն ներկայացնել մարզում ուժեղ քամիների հետևանքով վնասված 7 դպրոցներից 6-ում իրականացվող տանիքների վերանորոգման աշխատանքների ավարտի և առավել մեծ վնաս կրած՝ Ծովագյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման համար հայտարարվող մրցույթի վերաբերյալ։
Առաջարկեցի համապատասխան գրությամբ դիմել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին՝ 2023 թվականի օգոստոսի 5-19-ին անցկացվող Համահայկական 8-րդ խաղերի ծրագրում ընդգրկված ծովափնյա վոլեյբոլ և հեծանվասպորտ մարզաձևերի մրցումները մարզում անցկացնելու միջնորդությամբ։ Հանձնարարեցի նաև մինչև ապրիլի 1-ը համայնքներից պահանջել ծրագրում ընդգրկված մարզաձևերի մասնակցության վերաբերյալ նախնական տվյալներ։
Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին առաջարկեցի աշխատանքներ տանել մարզի համայնքների ղեկավարների հետ, որպեսզի համայնքների վարչական տարածքներում ճանապարհային նշաններով կահավորելու և գծանշելու ենթակա համայնքային ավտոճանապարհների հատվածներում իրականացվեն գույքագրումներ և այդ մասին մարզպետի աշխատակազմ ներկայացնեն համապատասխան տեղեկատվություն։
Անհրաժեշտ եմ համարում նաև համայնքների հետ համագործակցված աշխատանք տանել, որպեսզի մարզպետի աշխատակազմ տեղեկատվություն ներկայացվի համայնքներում և ճանապարհների եզրերին տեղակայված գովազդային վահանակների գույքագրման վերաբերյալ՝ ինքնակամ տեղադրված վահանակները ապամոնտաժելու նպատակով։
Այնուհետև անդրադարձանք նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին և առաջիկա անելիքներին։ Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ հաշվետու ժամանակահատվածում, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում խախտումներ չեն արձանագրեվել։
Հանձնարարեցի աշխատանքներ տանել, ճանապարհների պահպանության, ավտոմայրուղիների հարակից հատվածներում առկա աղբավայրերը փակելու և շրջակա միջավայրերը սանիտարական վիճակի բերելու ուղղությամբ։
Զեկուցվեց սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում օբյեկտներում իրականացված և հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքի, համայնքների կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ներկայացված սուբվենցիոն ծրագրերի փաթեթները ամբողջական տեսքի բերելու գործընթացի մասին։
Ըստ մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի զեկուցման, մարզի համայնքապետարանների կողմից շուտով կշարունակվեն աշնանացանի ծլած ցանքերի վիճակի վերաբերյալ սահմանված կարգով իրականացվող մոնիտորինգի աշխատանքները։ Իսկ մինչ այդ, ըստ կատարված մոնիտորինգի տվյալների, մինչև այս ամսվա վերջ պետական բյուջեից մարզի տնտեսություններին կհատկացվի իրենց հասանելիք գումարը։
Հանձնարարեցի հետևողական լինել, որպեսզի մոնիտորինգի՝ գարնանային աշխատանքները կազմակերպվեն բավարար մակարդակով և յուրաքանչյուր տնտեսություն ստանա պետության կողմից հատկացված իր հասանելիք աջակցությունը։
Ներկայացվեց տեղեկատվություն՝ ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ յուրաքանչյուրն ըստ իրեն կցված տարածքի, մշտադիտարկման արդյունքների և ձեռնարկված միջոցառումների մասին: Ապա անդրադարձանք ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունից բխող 2022 թվականի մոնիտորինգի հաշվետվության կազմման գործընթացին, որի վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեցի ևս մեկ անգամ վերանայել և հստակեցնել բոլոր ներկայացված տվյալները և սեղմ ժամկետներում տրամադրել ճշգրտված և իրատեսական տվյալներ։
Անդրադառնալով համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին, հանձնարարեցի մարզպետարանի ֆինանսական վարչության պետին՝ 2023 թվականի առաջին եռամսյակից հետո, ամիսը երկու անգամ, տեղեկատվություն ներկայացնել մարզի համայնքների ինչպես նաև բնակավայրերի կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի վերաբերյալ՝ մանրամասնորեն, վերլուծված ձևաչափով։
Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց մարզի առողջապահական հիմնարկների համապատասխան կրեդիտներ չունեցող բուժ աշխատողների կրեդիտավորման վերաբերյալ, 18 և բարձր տարիքի ազգաբնակչության առնվազն 70 տոկոսի մոտ կորոնավիրուսի տարածման դեմ 1-ին, 2-րդ և խթանիչ դեղաչափերով պատվաստումներն ապահովելու, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի, կարմրուկ հիվանդության տարածման և երեխաների պատվաստվելու անհրաժեշտության նպատակով հանրային իրազեկման վերաբերյալ։
Խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներն ստացան նոր հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52