Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

13.03.2023

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են հասցվել խորքային հորի կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականի հունիս ամսին: Խորքային հորի շահագործման շնորհիվ ոռոգելի հողատեսքերը կավելանան շուրջ 35-40 հեկտարով։
Գանձակի խորքային հորի հորատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 42 միլիոն 985 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները գտնվում են փորձարկման եւ ավարտական փուլում։
Խորքային հորի գործարկման արդյունքում կմղվի 45 -50 լիտր վայրկյան ջուր, իսկ այս տարվա ոռոգման շրջանում արդեն իրենց ցանքերը ոռոգելու հնարավորություն կունենան Գանձակի շուրջ 300 տնտեսություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52