Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

09.03.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն 5 ծրագիր, որոնց արդյունքում կառուցվել է մանկապարտեզի խաղահրապարակը եւ սեպտիկ հորը, 2-րդ թաղամասի 6-րդ փողոցի լուսավորության ցանցը, ներհամայնքային ոռոգման առուներ, ասֆալտապատվել է ներհամայնքային 2 փողոցը, հիմնանորոգվել է մշակույթի կենտրոնի շենքը։
Ծովինարի մանկապարտեզի հիմնանորգման ծրագիրը սկսվել է 2019 թվականից եւ ընթացել մի քանի փուլերով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
2019 թվականին Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգմանը հատկացվել է 28,8 միլիոն, 2020 թվականին՝ 40 միլիոն, 2021 թվականին՝ 28,5 միլիոն, 2022 թվականին՝ 61,5 միլիոն դրամ։
Նախորդ երեք տարիների ընթացքում ավարտի են հասցվել հիմնանորոգման, ինչպես նաեւ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները, իսկ 2022 թվականին տրամադրած միջոցներով ավարտվել են բակային տարածքի բարեկարգման, խաղահրապարակի եւ սեպտիկ հորի կառուցման աշխատանքները։ Ծովինարի մանկապարեզի հիմնանորոգման 2022 թվականի ավարտական փուլի համար տրամադրված գումարի 75 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծովինարի մանկապարտեզն այս ուսումնական տարում իր դռները կբացի գյուղի նախադպրոցական տարիքի 100 երեխաների առջեւ։ Մանկապարտեզի գործունեությունը դադարեցվել էր 2005 թվականից, շենքային անբավարար պայմանների պատճառով։
 Ծովինարի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 101 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 1-ին թաղամասի 9-րդ փողոցը եւ 2-րդ թաղամասի 6-րդ փողոցը՝ շուրջ 1200 գծամետր երկարությամբ եւ 5 հազար քառակուսի մետր մակերեսով։
 Ծովինարի 2-րդ թաղամասի 6-րդ փողոցի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 6 միլիոն 562 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Լուսավորության ցանցը կառուցվել է 600 գծամետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 30 լուսատու։
 Ծովինարի ոռոգման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 32 միլիոն 280 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ոռոգման առուների ներքին ցանց է կառուցվել 2-րդ թաղամասի 6-րդ փողոցում, շուրջ 700 գծամետր երկարությամբ,երկաթբետոնյա վաքերով եւ մետաղական խողովակներով։
 Ծովինարի մշակույթի կենտրոնի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 19 միլիոն 980 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում մշակույթի կենտրոնում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ։
Մշակույթի կենտրոնի հիմնանորոգման ավարտական փուլը կիրականացվի 2023 թվականին նախատեսված սուբվենցիոն ծրագրով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52