Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

09.03.2023

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի՝ մարտի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 10 քաղաքացիներ։
Մեկ քաղաքացի դիմեց աշխատանքի վերականգնման, մեկ քաղաքացի՝ միջհամայնքային երթուղու աշխատանքի բարելավման, մեկ քաղաքացի՝ տնամերձ հողամասի սեփականության իրավունքից օգտվելու խնդրով։
Մնացած յոթ քաղաքացիները, սոցիալական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով, դիմում ներկայացրին՝ Գեղարքունիքի մարզպետարանից ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։
Քաղաքացիների որոշ մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ հաշվառված դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52