Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ

08.03.2023

Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ:
Անուրանալի և չափազանց մեծ է ձեր ավանդը պետության ու նրա հիմքը հանդիսացող ընտանիքների ամրության, պետության արժանի քաղաքացիների դաստիարակության գործում: Դուք ձեր նվիրվածությամբ, անսպառ բարությամբ, հոգատարությամբ, ծով համբերությամբ ու սիրով ամենադժվարին իրավիճակներում մշտապես աջակից ու զորավիգ եք եղել և՛ ձեր ընտանիքներին, և՛ մեր պետությանը:
Մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության ու տոկունության դրվագները, որոնք ուսանելի օրինակ են ապագա սերունդների համար:
Համոզված եղեք, որ ձեր անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունը աննկատ չեն մնում: Այս տոնը ոչ թե հիշեցնում է ձեր մասին, այլ` ևս մեկ անգամ ընդգծում ձեզ որպես կին, մայր, որպես քույր ու դուստր, ընդգծում ձեր ներկայությունն ու մասնակցությունը ոչ միայն մարդկանց անձնական, այլ պետության ու հասարակության կյանքում ընդհանրապես:
Ձեր անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու անհատնում համբերությամբ, դժվարությունները դիմակայելու անբացատրելի կարողությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք, սիրելի կանայք, ամբողջացնում եք հայ կնոջ կերպարը, ինչի համար արժանի եք ամենաբարձր գնահատանքի:
Ու քանի որ ձեր տոնը համընկնում է բնության զարթոնքի հետ, մաղթում եմ, որ ձեր կյանքի յուրաքանչյուր օրը առլեցուն լինի գարնան բույրով, արևով, ուրախ ու բարձր տրամադրությամբ:
Քաջառողջություն, երջանկություն, անսահման սեր ու ջերմություն ձեզ, սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր ու աղջիկներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 18:22:38