Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի աշակերտների համար ճանաչողական այցեր եւ հանդիպումներ կկազմակերպվեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում

07.03.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Մարտի 6-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանի հետ համատեղ կազմակերպել էինք խորհրդակցություն-քննարկում, որի ընթացքում մտքեր փոխանակեցինք Գեղարքունիքի մարզի եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համագործակցության, Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում զինվորական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության խթանման հետ կապված հարցերի շուրջ։
Գավառի Լ․Քալանթարի անվան պետթատրոնի դահլիճում հանդիպեցինք ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, ավագ եւ միջնակարգ դպրոցների տնօրենների եւ զինղեկների հետ։
Ռազմական համալսարանի պետ, Գնդապետ Արթուր Երոյանը ներկայացրեց համալսարանի ընդունելության կարգը, ուսումնական նոր ծրագրերն ու առավելությունները, գործընթացը եւ կուրսանտների մասնակցությունը վերապատրաստման տարբեր դասընթացներին։
Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ լայն բացատրական աշխատանք տանել մարզի հանրակրթական դպրոցներում, ծնողների շրջանում, համայնքապետարաններում եւ բնակավայրերում, աշակերտների համար առաջիկայում ճանաչողական այցեր եւ հանդիպումներ կազմակերպել ռազմական համալսարանում։
Իրականում մեզանից շատ բան է կախված, որպեսզի մեր աշակերտներն ընտրեն զինվորականի մասնագիտությունը։ Իսկ մեր բանակը դրա կարիքը միշտ ունեցել է եւ այժմ էլ ունի։ Եվ սա չափազանց կարեւոր խնդիր է մեր երկրի, մեր պետության համար։ Դպրոցներում ստեղծված փառքի անկյունները սերունդներին պատմում են մեր հերոս աշակերտների սխրանքների մասին, այն մասին, թե նրանք ինչպես են անմահացել՝ իրենց կյանքի գնով փրկելով մեր հայրենիքը։ Իսկ նրանց հայրենապաշտպան գործերը շարունակելու համար մենք պետք է ձգտենք հնարավորինս շատ թեկնածուներ տալ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանին, որպեսզի ունենանք կիրթ, գրագետ ու պատրաստված սպաներ, հզոր ու մարտունակ բանակ։ Մենք տեղերում կկազմակերպենք հանդիպումներ, աշակերտները կայցելեն ռազմական համալսարան, կունենան հանդիպումներ, կանենք հնարավորը, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքների։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:54:20