Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

07.03.2023

2022 թվականին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում իրականացվել է սուբվենցիոն 2 ծրագիր, ինչի արդյունքում հիմնանորոգվել է Խաչիկ Ստեփանյան փողոցը եւ բազմաբնակարան չորս շենքերի տանիքներ։
 Խաչիկ Ստեփանյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 77 միլիոն 175 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Խաչիկ Ստեփանյան փողոցն ասֆալտապատվել է 700 գծամետր երկարությամբ եւ 4900 քառակուսի մետր մակերեսով, կառուցվել է միակողմանի մայթ՝ 1050 քառակուսի մետր մակերեսով։
 Վարդենիսի Երիտասարդության փողոցի բազմաբնակարան 2 և Բանավան թաղամասի Սեսմանուկյան փողոցի 2 շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 77 միլիոն 800 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում բազմաբնակարան 4 շենքերի քայքայված տանիքները հիմնովին փոխարինվել են թիթեղապատ եւ նորացված ծածկերով։ Հիմնանորոգված տանիքների ընդհանոր մակերեսը կազմել է 3000 քառակուսի մետր։
Ծրագրի շահառու են հանդիսանում բազմաբնակարան շենքերի 2642 բնակիչներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52