Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

07.03.2023

Վերջին շաբաթների ընթացքում կարմրուկի դեպքեր են գրանցվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում։ Մինչ այժմ Հայաստանում գրանցվել էր կառավարելի վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային կայուն իրավիճակ։ Սակայն,ՀՀ առողջապահության նախարարության հաղորդած տվյալներով, կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը օր օրի ավելանում է։
Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով։

Կարմրուկային վարակին խիստ բնորոշ են բազմաթիվ ծանր բարդություններ, որոնք ավելի հաճախ հանդիպում են վաղ մանկական հասակում։
Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ, կարմրուկի կանխարգելման գործընթացը ավելի ակտիվ դարձնելու նպատակով խորհուրդ է տրվում անհապաղ պատվաստվել։

Ըստ մասնագետների՝ կարմրուկի կանխարգելման ամենագործուն միջոցը երկու դեղաչափով պատվաստումն է.

Առաջին դեղաչափը` 1 տարեկանում, երկրորդը` 4 տարեկանից սկսած մինչև 6 տարեկանը։

4 տարեկանը լրացած երեխաների ծնողները կարող են չհապաղել, դիմել պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին․

Երկու դեղաչափով պատվաստված լինելու պարագայում վարակման հավանականությունը գրեթե բացառվում է․

Պատվաստման տարիքի երեխաներ ունեցող ծնողներին կոչ է արվում պատվաստել երեխաներին ընտանիքի մյուս անդամներին պաշտպանելու համար․

Մինչև 1 տարեկան երեխաների ծնողներին խորհուրդ է տրվում խուսափել մարդաշատ վայրերից և միջոցառումներից:

ԿԿԽ պատվաստանյութերն առկա են բոլոր պոլիկլինիկաներում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52