Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

06.03.2023

Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում այս տարի իրականացվել է սուբվենցիոն չորս ծրագիր:
2022 թվականին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում իրականացվել է սուբվեցիոն չորս ծրագիր, ինչի արդյունքում ասֆալտապատվել է Շողակաթի 1-ին, 4-րդ եւ 9-րդ փողոցները, լուսավորության ցանց է կառուցվել 3 փողոցներում, վերանորոգվել են բազմաբնակարան շենքի մուտքերը եւ դռները, սալարկմամբ հիմնանորոգվել է 7-րդ փողոցը։
Շողակաթ գյուղի 1-ին, 4-րդ եւ 9-րդ փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 38,4 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Շողակաթի 1-ին, 4-րդ եւ 9-րդ փողոցներում ասֆալտապատվել է 638 գծամետր երկարության ճանապարհ՝ 2553 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագիրն ավարտվել է նախորդ տարվա նոյեմբերին։
 Շողակաթ գյուղի բազմաբնակարան շենքի մուտքերի եւ դռների վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 8,8 միլիոն դրամ, որի 38 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 62 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Ծրագիրն ավարտվել է նախորդ տարվա նոյեմբեբերին։
 Շողակաթի 7-րդ փողոցի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 21 միլիոն 450 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Սալարկմամբ հիմնանորոգվել է Շողակաթի 7-րդ փողոցը՝ 400 գծամետր երկարությամբ եւ 1200 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագիրն ավարտվել է նախորդ տարվա հոկտեմբերին։
Շողակաթի 4-րդ, 7-րդ եւ 9-րդ փողոցներում լուսավորության ցանցը կառուցվել է 1230 գծամետր երկարությամբ։ Տեղադրվել է 41 լուսատու։ Ծրագիրն իրականացվել է «Դրախտիկ, Շողակաթ, Ջիլ, Աղբերք, Արտանիշ, Ծափաթաղ բնակավայրերի փողոցների ատաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում՝ 25 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ 2023 թվականի մարտի 6-ի դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։
2022 թվականի հոկտեմբերից ՀՀ կառավարության որոշմամբ Շողակաթ համայնքն ընդգրկվել է Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52