Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

06.03.2023

Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և առաջիկա անելիքները։
Ըստ մարզի համայնքների, ներկայացվեց տեղեկատվություն, սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի, աշխատանքային խմբի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և արձանագրված թերությունների շտկման, մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի կատարման ծավալների, սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում իրականացված օբյեկտներում հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների, մարզում 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, սուբվենցիոն ծրագրերի համար հայտարարված մրցույթների վերաբերյալ։
Քննարկվեցին մարզի համայնքների սեփականություն հանդիսացող և մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից /ԲՄԿ-ների համար/ օգտագործվող տարածքների համար արդեն կնքված պայմանագրերի, ԲՄԿ-ների զբաղեցրած տարածքների վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքների, ԲՄԿ-ների զբաղեցրած շենք շինությունների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և գործընթացի արդյունքների, Վարդենիսի բնակավայրերից տարհանված և մարզի համայնքների բնակավայրերում՝ մասնավորապես Վարդենիս համայնքի բնակավայրերում և այլ մարզերի բնակավայրերում ապաստանած, ինչպես նաև իրենց բնակավայրեր վերադարձած ընտանիքների և այդ ընտանիքներում առկա դպրոցականների թվի վերաբերյալ հարցերը։
Զեկուցվեց մարզի ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքների մշտադիտարկման արդյունքների, ավտոմայրուղիների հարակից հատվածներում առկա աղբավայրերը փակելու և շրջակա միջավայրը սանիտարական վիճակի բերելու, համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր վարձակալած, սակայն ոչ նպատակային օգտագործող, համապատասխան անասնագլխաքանակ չունեցող և ներդրումային ծրագրեր չներկայացրած վարձակալների հետ կնքված վարձակալական պայմանագրերի լուծման ուղղությամբ համայնքների կողմից տարվող աշխատանքների, մարզի համայնքների բնակավայրերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ նյութերի հրապարակման, մարզպետարանի կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի սահմանած ժամկետներում հանձնարարակաների կատարման ընթացքի մասին։
Խորհրդակցության ընթացքում մարզպետը տվեց մի շարք հանձնարարականներ, այդ թվում ՀՀ վարչապետի առաջիկա այցի ուղղությամբ իրականացվելիք նախապատրաստական աշխատանքների, համայնքների վարչական տարածքներում գտնվող աղբավայրերի փակման, բնակավայրերի դեպի մանկապարտեզներ, դպրոցներ և բուժհիմնարկներ տանող ճանապարհների անբարեկարգ վիճակի բարելավումը որպես համայնքային առաջնահերթ ծրագիր ներկայացնելու, վարժական հավաքների ընդգրկվածության արդյունքների, մարզի խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների, այլ խնդիրների լուծման ուղղությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52