Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի 2023 թվականի մարզային առաջնությունը

05.03.2023

Դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի մասսայական զարգացման, արտադպրոցական և արտադասարանական աշխատանքների բարելավման, պատանի շախմատիստների մարզական կատարելագործման, ինչպես նաև Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարզի մասնակցությունն ապահովելու նպատակով ամեն տարի անցկացվում է Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի մարզային առաջնություն:
Առաջնությունն անցկացվել է երկու փուլով՝ համայնքային և մարզային: Համայնքային փուլի մրցումներն անցկացվել են 2023 թվականի փետրվարի 20-25-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի և Վարդենիկի մասնաճյուղերում: Մարտի 4-ին Գավառի Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում կայացել է առաջնության մարզային փուլը, որին մասնակցել են համայնքային փուլի արդյունքում ձևավորված թիմերը:
Առաջնությունն անցկացվել է ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն, անհատական կարգով։ Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրվել է 20 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Առաջնության մարզային փուլի գլխավոր մրցավարն էր Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը, քարտուղարը` Կարո Սարգսյանը: Մարզային փուլում մինչև 8, 14 և 16 տարեկանների տարիքային խմբում մրցումներն անցկացվել են շրջանաձև մրցակարգով, իսկ մինչև 10 և 12 տարեկանների տարիքային խմբում` շվեյցարական մրցակարգով::
Մինչև 8 տարեկանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Արեգ Հարությույանը (Վարդենիկ), 2-րդ հորիզոնականը՝ Ալեքս Մխիթարյանը (Վարդենիս), իսկ 3-րդ հորիզոնականը` Գևորգ Դադոյանը (Գավառ):
Մինչև 10 տարեկանների տարիքային խմբում ուժեղագույնը եղել է Սաղաթել Թադևոսյանը (Վարդենիս), 2-րդ տեղը գրավել է Բաբկեն Մանուկյանը (Գավառ), 3-րդ մրցանակային տեղը՝ Արման Ղազարյանը (Վարդենիկ):
Մինչև 12 տարեկանների խմբում 1-ին տեղը գրավել է Նարեկ Բազիկյանը (Գավառ), 2-րդ տեղը՝ Ալեքս Հարությունյանը (Վարդենիկ), իսկ 3-րդ մրցանակային տեղը՝ Գագիկ Մխիթարյանը (Վարդենիկ):
Մինչև 14 տարեկանների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Տիգրան Սարիբեկյանը (Մարտունի), 2-րդ տեղը՝ Ռազմիկ Սիրականյանը (Մարտունի), 3-րդ տեղը՝ Հրանտ Մխիթարյանը (Վարդենիս):
Մինչև 16 տարեկանների տարիքային խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նարեկ Սարգսյանը (Վարդենիկ), 2-րդ տեղը՝ Կարո Սարգսյանը (Ճամբարակ), 3-րդ մրցանակային տեղը՝ Հակոբ Գուլեյանը (Մարտունի):
Մրցաշարի արդյունքում ձևավորվել է մարզի հավաքական թիմը, որը Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին կներկայացնի Գեղարքունիքի մարզը:
Առաջնության մրցանակակիրներին Գեղարքունիքի մարզպետի անունից հանձնվել են հավաստագրեր և մեդալներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52