Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

01.03.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է ոռոգման ջրատարի ներքին ցանց, որի պայմանագրային արժեքը կազմում է 75 միլիոն 600 հազար դրամ։ Նշված գումարի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ոռոգման առուները կառուցվել են երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով, 2150 գծամետր երկարությամբ, 10 թաղամասերում։ Շինարարակական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերին եւ ավարտի հասցվել տարեվերջին։
Այս տարվա ոռոգման շրջանում ջուրը շուրջ 150 տնտեսությունների կմատակարարվի անկորուստ եւ ժամանակին, բացի այդ՝ Վերին Գետաշենի 10 տարբեր թաղամասերում ճանապարհներն արդեն պաշտպանված են հեղեղումներից եւ քանդվելու վտանգից։
ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվեցիոն ծրագրերի շրջանակներում Վերին Գետաշեն բնակավայրում նաև ասֆալտապատվել է ութ փողոց։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 103 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ասֆալտապատվել է 2600 գծամետր ընդհանուր երկարության եւ 9 հազար քառակուսի մետր մակերեսով ներհամայնքային նշանակության ճանապարհներ Ա եւ Բ թաղամասերի ութ փողոցներում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբեր ամսին եւ ավարտվել նույն տարվա նոյեմբերի վերջին։
Այս ծրագրի իրականացման շնորհիվ ութ փողոցների բնակիչները բարեկարգ ու ասֆալտապատ ճանապարհներից օգտվելու հնարավորություն ստացան։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52