Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակցությանը երաշխավորվել են 65 աշակերտ

01.03.2023

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել են 461 աշակերտ, որոնցից 218-ը՝ հումանիտար, 243-ը՝ բնագիտամաթեմատիկական առարկաներից։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, առարկայական օլիմպիադայի մարզային փուլի մասնակիցներից 65-ը, ըստ մարզային և հանրապետական հանձնաժողովների կողմից ամփոփած տվյալների, երաշխավորվել են՝ մասնակցելու ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին, որը մեկնարկել է 2023 թվականի փետրվարի 18-ին և կշարունակվի մինչև մարտի 31-ը, բացառությամբ նախնական զինվորական պատրաստություն առարկայի, որը նախատեսված է անցկացնել 2023 թվականի մայիսի 12-14-ին։
Հանրապետական փուլին երաշխավորված 65 աշակերտներից 8-ը կմասնակցեն հայոց լեզու, 8 աշակերտ՝ հայ գրականություն, 8 աշակերտ՝ հայ եկեղեցու պատմություն, 8 աշակերտ՝ պատմություն, 7 աշակերտ՝ ՆԶՊ, 1 աշակերտ՝ մաթեմատիկա, 2 աշակերտ՝ քիմիա, 10 աշակերտ՝ աշխարհագրություն, 8 աշակերտ՝ ռուսաց լեզու, 3 աշակերտ՝ անգլերեն և 4 աշակերտ՝ գերմաներեն առարկաների օլիմպիադաներին։
Հանրապետական փուլի մասնակցությանը Գեղարքունիքի մարզից չեն երաշխավորվել կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա և ֆիզիկա առարկաներից։
Բնագիտամաթեմատիկական առարկաների օլիմպիադային մասնակցում են 5-12-րդ դասարանների, իսկ հումանիտար առարկաներից՝ 9-12-րդ դասարանների աշակերտները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52