Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

27.02.2023

Փետրվարի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքին և առաջիկա անելիքներին։
Ստորաբաժանումների ղեկավարների կողմից տեղեկատվություն ներկայացվեց Գեղարքունիքի մարզին ռեամոբիլներ հատակցնելու, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի,թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման, սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, այդ ուղղությամբ համայնքների հետ տարվող աշխատանքների, դրանց ծավալների, իրականացված աշխատանքներում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների, համայնքների՝ հասարակական նշանակության օբյեկտների կառուցման նախագծերում հակահրդեհային համակարգ ընդգրկելու հնարավորության, Ճամբարակ համայնքի բնակավայրերում սողանքների հետևանքով վթարային դարձած բնակարանների վիճակի վերաբերյալ։
Զեկուցվեց Ճամբարակ համայնքի բնակավայրերում սողանքների հետևանքով վթարային դարձած բնակարանների, մարզի համայնքների սեփականություն հանդիսացող և մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից օգտագործվող տարածքների համար արդեն կնքված պայմանագրերի, վերանորգման ենթակա ԲՄԿ-ների զբաղեցրած շենք շինությունների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման, Վարդենիսի բնակավայրերից տարահանված և մարզի համայնքների բնակավայրերում՝ մասնավորապես Վարդենիս համայնքի բնակավայրերում և այլ մարզերի բնակավայրերում ապաստանած, ավտոճանապարհների ձմեռային պահպանության՝ այդ թվում նաև ավտոճանապարհների կողնակների մաքրման, աշխատանքների մշտադիտարկման արդյունքների մասին։
Քննարկվեցին մարզային ենթակայության կրթական հաստատությունների ջեռուցման, մարզադահլիճների և մարզագույքերի վիճակին վերաբերող հարցերը, հանձնարարվեց մարզպետարանի կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված ապահովել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի սահմանած ժամկետներում հանձնարարակաների կատարումը։
Խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52