Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի ՀՀ Գեղարքունիքի մարզային փուլը

27.02.2023

Հայաստանի‭ ‬Հանրապետությունում‭‭ ‬սեղանի‭ ‬թենիսի մասսայականացման,‭ ‬բնակչության տարբեր տարիքային‭ ‬խմբերի շրջանում‭ ‬առողջ‭ ‬կենսակերպի‭‭ ‬գաղափարի‭ ‬արմատավորման նպատակով երկրորդ անգամ անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի‭ ‬թենիսի‭ ‬սիրողական‭ ‬մրցաշար: ‭ ‬
Մրցաշարին‭ ‬կարող‭ ‬են մասնակցել‭ ‬Հայաստանի‭ ‬Հանրապետության‭ ‬և‭ ‬օտարերկրյա քաղաքացիները՝ սիրողական մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական‭ ‬և‭ ‬մասնավոր‭ ‬ոլորտի‭ աշխատողներ,‭ ‬միջազգային
կազմակերպությունների‭ ‬ու‭ ‬դեսպանատների‭ ‬ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ, գործող պրոֆեսիոնալ մարզիկներ:
Այն անցկացվում է երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ: Մրցաշարի 2-րդ՝ եզրափակիչ փուլին‭ ‬կմասնակցեն ՀՀ‭ ‬մարզերում և‭ ‬Երևան քաղաքում՝ ըստ տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերի 1-ից 3-րդ
տեղեր‭ ‬գրաված‭ ‬տղամարդիկ‭ ‬և‭ ‬կանայք:‭ ‬ ‭ ‬
Առաջին‭ ‬տարիքային‭ ‬խմբում հանդես‭ ‬կգան‭ ‬18-ից‭ ‬40‭ ‬տարեկան,‭ ‬իսկ‭ ‬երկրորդ‭ ‬խմբում‭ ‬41‭ ‬և‭ ‬բարձր տարիքի կանայք և տղամարդիկ:
ՀՀ‭ ‬Գեղարքունիքի‭ ‬մարզում‭ ‬առաջին‭ ‬փուլն‭ ‬անցկացվեց‭ ‬երկու մրցափուլով` համայնքային և մարզային:
Համայնքային մրցումներն անցկացվեցին 2023 թվականի փետրվարի 17-18-ին Գավառ, Մարտունի, Սևան,‭ ‬Վարդենիս‭ ‬և‭ ‬Ճամբարակ‭ ‬համայնքներում:‭ ‬Մրցումներին‭ ‬մասնակցեցին‭ ‬ ‭ ‬235‭ ‬մարզիկներ:‭ ‬
ՀՀ‭ ‬Գեղարքունիքի մարզային փուլն անցկացվեց 2023 թվականի փետրվարի 25-ին՝ Գավառի Գրիշա‭ ‬Վահանի‭ ‬Ափրոյանի‭ ‬անվան‭ ‬մարզադպրոցում,‭ ‬որին մասնակցեցին համայնքային մրցափուլում՝ ըստ տարիքային խմբերի 1-3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք:
‭Մրցումներն ‬անցկացվեցին կիսաօլիմպիական‭ ‬մրցակարգով:‭ ‬Մարզային փուլում վիճակահանությամբ որոշվեցին մրցող զույգերը, մասնակիցը‭ ‬երկու‭ ‬խաղափուլ հաղթելու‭ ‬դեպքում‭ ‬համարվում‭ ‬էր‭ ‬տվյալ‭ ‬զույգի‭ ‬հաղթող:‭ ‬ ‭ ‬
Ծավալվեց հետաքրքիր և անզիճում պայքար, որի արդյունքում առաջին տարիքային խմբի տղամարդկանց մրցապայքարում հաղթող ճանաչվեց Համլետ Վարդանյանը‭ ‬(Ճամբարակ),‭ ‬երկրեդ‭ ‬հորիզոնականում‭ ‬էր‭ ‬Ստեփան Սարգսյանը (Վարդենիս), իսկ երրորդ մրցանակային տեղը բաժին հասավ Կարեն‭ ‬Սարգսյանին‭ ‬(Մարտունի):‭ ‬ ‭ ‬
Նույն տարիքային‭ ‬խմբի‭ ‬կանանց մրցապայքարում‭ ‬առաջին‭ ‬հորիզոնականում‭ ‬էր‭ ‬Մարիամ‭ ‬Ասոյանը (Գավառ),‭ ‬երկրորդում‭՝ ‬Մելինե Տատարոգուլոն‭ ‬(Գավառ),‭ ‬երրորդում՝ Մերի‭ ‬Գևորգյանը‭ ‬(Մարտունի):‭ ‬ ‭ ‬
Երկրորդ‭ ‬տարիքային‭ ‬խմբի տղամարդկանց‭ ‬մրցապայքարում‭ ‬առաջին‭ ‬‬տեղը‭ ‬գրավեց‭ ‬Մանվել Հարությունյանը (Մարտունի), երկրորդ տեղում էր Հովիկ Հովհաննիսյանը (Սևան),‭ ‬երրորդում`‭ Հակոբ‭ ‬Թիզյանը‭ ‬(Ճամբարակ):‭ ‬ ‭ ‬
Այս‭ ‬տարիքային խմբի‭ ‬կանանց մրցապայքարում‭ ‬առաջինն‭ ‬էր‭ ‬Մարինե Մուրադյանը (Ճամբարակ),‭ ‬երկրորդ‭ ‬ ‭ ‬հորիզոնականում‭ ‬Գոհար‭ ‬Ավետիսյանը‭ ‬(Սևան), իսկ երրորդում` Տանյա Կարապետյանը (Սևան):
Մրցումների արդյունքում 1-3-րդ‭ ‬տեղեր‭ ‬գրաված‭ ‬մարզիկներից‭ ‬ձևավորվեց‭ ‬մարզի‭ ‬հավաքական թիմը, որը մարզը կներկայացնի մրցաշարի եզրափակիչ փուլում:
Մարզային‭ ‬փուլի‭ ‬արդյունքում‭ ‬1-ին,‭ ‬2-րդ‭ ‬և‭ ‬3-րդ‭ ‬տեղեր‭ ‬գրաված մարզիկները‭ կպարգևատրվեն‭ ‬ՀՀ‭ ‬ԿԳՄՍ‭ ‬նախարաության հավաստագրերով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52