Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագրի պլանավորման աշխատանքներ շուրջ

24.02.2023

Փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է այս տարի՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն ֆինանսավորմամբ, որն իրականցվում է DAI (Development Alternatives Inc.) գլոբալ ընկերության կողմից։
Ծրագրի նախաձեռնողներից է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Հանդիպմանը մասնակցեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետերը, խոշորացված համայնքների ղեկավարների տեղակալներ, ինչպես նաև համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուներ։ Այն վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։
Ծրագրի պատասխանատուների կողմից նշվեց, որ SIGMA ծրագիրն ուղղված ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գյուղատնտեսության, ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը՝ շուկայական համակարգերի զարգացման մոտեցումների կիրառմամբ։
Հանդիպման ընթացքում բանախոսների կողմից ներկայացվեց ծրագրի բովանդակությունը, դրա իրականացման համար նախատեսվող գործողությունները՝ գյուղմթերքների մշակումից մինչև իրացում արժեշղթայի զարգացմամբ, հնարավոր համագործակցության ձևերը՝ մարզպետարանի և համայնքապետարանների հետ, ծրագրին առնչվող այլ հարցեր։
Ծրագրի ակտիվ իրականացման փուլը կմեկնարկի այս տարվա դեկտեմբեր ամսից, ընդհանուր տևողությունը 10 տարի է։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52